Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
Սիրելի հայրենակիցներ.
Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ: Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին:
Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ Like մինուս dislike և այլ արձագանքներ: Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ:
Վարչապետը քաղաքացիներին խնդրել է բոլոր հարցերը գրել իր Ֆեյսբուքի էջում: