Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։
Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է 1 քաղաքացի, մյուս 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։