Աշխատանքային օրը սկսենք լավ լուրով՝ նշված է Կոտայքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
«2020 թվականի մարտին Կոտայքի մարզում գրանցվել է 125 ծնունդ (2 զույգ)` 62 տղա և 65 աղջիկ:
Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների`
Չարենցավանի ծննդատուն՝ 12 ծնունդ.
Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ (1 զույգ).
Աբովյանի ծննդատուն՝ 45 ծնունդ (1 զույգ).
Հրազդանի ծննդատուն՝ 52 ծնունդ:
Առողջությո՛ւն մեր բոլոր փոքրիկներին»,- ասված է հաղորդագրության մեջ: