• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը հերքում է Ադրբեջանում դիվերսիա նախապատրաստելու Իսրայելի մեղադրանքները. «Հարևաններ» Իրանը հերքում է Ադրբեջանում... 20:15
Օրը՝ 60 վայրկյանում | 22.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 22.04.2026 20:00
Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 20:45
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
18:0028 Մար, 2020

Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք

Մարտի 28-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով և «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Չարչարանաց և մուտն ի Վիրապն տոնին՝ Հանրապետական մաղթանքի առիթով

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Աստծուց է զորությունն ու փառքն իմ,
Աստված է օգնականն իմ
և Աստծու վրա է հույսն իմ»։
(Սաղմ․ 61:8)

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրն է։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան և սրբարար մասունքներից սփռվող օրհնության ներքո աղոթք վերառաքեցինք առ Ամենակալն Աստված՝ խնդրելով Տիրոջ ողորմություններն ու օրհնությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքն ու չարչարանքները վկայում են նրա զորեղ հավատքի և առ Տերն աներկբա հույսի մասին: Բազում տառապանքների ու նեղությունների մեջ նա ամուր պահեց Աստծուն ապավինելու իր կամքը՝ աղոթելով սաղմոսերգուի բառերով. «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ» (Սաղմ․ 61:8)։ Արդարև, սիրելիներ, Լուսավորիչ Հայրապետի սխրանքի ուղին Քրիստոսասեր ազգիս համար դարձել է քաջալերող օրինակ աստվածապավինության, համբերատարության ու արիության` հատկանիշներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր ժամանակներում, մասնավորապես դժվարին այս օրերին, երբ մեր ժողովուրդը համայն մարդկության հետ միասին պայքարում է համավարակի հաղթահարման համար: Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի զորեղ հավատքով մեր ժողովուրդը արժանացավ Հարուցյալ Փրկչի լուսեղեն էջքին հայրենի հողում: Ազգովի հավատացինք Միակ ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն և փրկչական առաքելությանը: Քրիստոսի հաղթական Հարության հույսին խարսխված կյանքը ճառագեց Հայոց աշխարհում, և հավատքը դարձավ մեր ժողովրդի համար կենսապարգև զորություն, որով կերտեցինք մեր ոսկեդարը, մեր դպրության ու մշակույթի բարձր արժեքները, դիմակայեցինք պատմության արհավիրքներին, վերապրեցինք Հայոց Ցեղասպանությունը և վերահաստատեցինք մեր անկախ պետականությունը։

Սիրելի զավակներ մեր, այսօր մեր և աշխարհի կյանքը փոթորկած համավարակի փորձության մեջ նույնպես մեր հավատքի հայրը իր կյանքի օրինակով պատգամում է մեզ հուսալ առ Աստված, ընդունել Նրա զորությունը և հավատքը դարձնել կյանքի ճանապարհ: Հիրավի, նա, ով հավատում և վստահում է Աստծուն, չի վախենում կամ տարուբերվում փորձության փոթորկահույզ ուժգին ալիքներից, և որպես ժայռի վրա հաստատված տուն, որը հնարավոր չէ կործանել, մնում է ամուր ու հաստատուն, քանզի նրա խարիսխը Աստծո հույսն է, ինչպես առաքյալն է ասում. «Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու առաջիկա հույսից, որը հաստատուն և անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր․ 6:18-19)։

Սիրելիներ, աղոթական այս պահին ի դեմս համայն հայության, մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ, որ զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ և փորձության այս օրերը դարձնեք հնարավորություն՝ առանձնության մեջ խորհելու կյանքի ու հոգևոր արժեքների կարևորության, միմյանց հանդեպ հոգատարության, մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ապագայատեսիլ իրագործումների մասին: Ստեղծված իրավիճակում մենք ամենքս կոչված ենք խստագույնս հետևելու պետական պատկան մարմինների ցուցումներին, առավելագույն սթափություն ու զգոնություն դրսևորելու, որպեսզի պատճառ չդառնանք վարակի տարածման, չվտանգենք մեր, մեր հարազատների ու հայրենակիցների առողջությունը:

Այժմ հրավիրում ենք ձեր սրտաբուխ աղոթքով միանալու մեր հայցին առ Աստված և խնդրելու Տիրոջ ամենախնամ հովանին ու պահպանությունը՝ համայն աշխարհին և մեր զավակներին՝ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս»:

Դիտումների քանակ81
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր 21:1422 Ապր, 2026
  • Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 21:0122 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Թիրախում պետությունն է․ ապատեղեկատվության դեմ պայքարը մտնում է նոր փուլ 21:0022 Ապր, 2026
  • Ապրիլ 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5722 Ապր, 2026
  • Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է․ ԿԸՀ 20:5122 Ապր, 2026
  • Բաժինների փակումներ չկան, գործունեությունը չի նեղացել․ Գզոյանը շարունակում է աշխատել 20:4622 Ապր, 2026
  • Ապրիլի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է իսրայելա-լիբանանյան բանակցությունների հաջորդ փուլը 20:3922 Ապր, 2026
  • Ջիմ Թորոսյանի թողած մեծ հետքը 20:3322 Ապր, 2026
  • Հռոմի Պապ Լևոն XIV-ը կոչ է արել դադարեցնել Աֆրիկան թալանելը 20:2822 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 22. 2026 20:2322 Ապր, 2026
  • Փրկարարները 230 մետր խորությամբ ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու 20:1822 Ապր, 2026
  • Ռուսաստանը մայիսից կդադարեցնի իր տարածքով ղազախական նավթի տարանցումը Գերմանիա 20:1522 Ապր, 2026
  • Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր» 20:1122 Ապր, 2026
  • Վրաստանի հետ առևտրաշրջանառությունն ունի ռազմավարական նշանակություն. ՊԵԿ նախագահը իր վրաց գործընկերոջ հետ հանդիպել է Գոգավան անցակետում 20:0722 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.04.2026 20:0022 Ապր, 2026
  • «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումները վերսկսվելու դեպքում Սլովակիան կդադարի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներն արգելափակելը 19:5422 Ապր, 2026
  • Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները սաստկացել են. վարչապետի մամուլի քարտուղար 19:4822 Ապր, 2026
  • Երևանն ու Բիշքեկը քննարկում են ուղիղ ավիաչվերթերի հնարավորությունը․ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Սադիր Ժապարովի հետ 19:4222 Ապր, 2026
  • ՆԱՏՕ-ն հետաքրքրված է գործակցել Հայաստանի հետ. Քևին Հեմիլթոն 19:3522 Ապր, 2026
  • Հանրայինը չի կրճատել Ծիծեռնակաբերդից ուղիղ միացումները. Մովսիսյանը հերքում է տարածվող լուրը 19:3022 Ապր, 2026
  • Լատվիայի նախագահն Ադրբեջանում է 19:2022 Ապր, 2026
  • Ջազի միջազգային օրը՝ Երևանում 19:1222 Ապր, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքից 19:0422 Ապր, 2026
  • Մոլդովայի դատարանը օլիգարխ Պլախոտնյուկին դատապարտել է 19 տարվա ազատազրկման. BBC 19:0122 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | «Էսքան գործը արել ենք, էս ինչի՞ չենք արել»․ Փաշինյանը՝ Արագածոտնում ծրագրերի մասին 19:0022 Ապր, 2026
  • Կոտայքի պարեկները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք․ ձերբակալվել է 4 անձ 18:5422 Ապր, 2026
  • Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն 18:4922 Ապր, 2026
  • Երևանում դանակահարել են ավտոբուսի վարորդի. կա ձերբակալված 18:4322 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը և J-PAL-ի եվրոպական մասնաճյուղի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր 18:3622 Ապր, 2026
  • Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ քաղաքապետարան 18:2922 Ապր, 2026
  • Հրդեհ Կամո բնակավայրում. այրվել է անասնակեր 18:2222 Ապր, 2026
  • Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ 18:1222 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը 18:0922 Ապր, 2026
  • Ընտրական իրավունքի իրազեկում. թիրախում առաջին անգամ ընտրողներն են 18:0222 Ապր, 2026
  • Իրանը մեկնաբանել է հրադադարի երկարաձգման վերաբերյալ Պակիստանի նախաձեռնությունը 17:5122 Ապր, 2026
  • Գյումրու թիվ 41 միջնակարգ դպրոցը վերանորոգվել է 17:4222 Ապր, 2026
  • ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը 17:3922 Ապր, 2026
  • Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին 17:3422 Ապր, 2026
  • Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կա զոհ 17:2922 Ապր, 2026
  • Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ 17:2422 Ապր, 2026
  • Արթիկ համայնքում հիմնվել է 9 հա ելակի և 1,4 հա հատապտղի ջերմատուն. վարչապետ 17:1522 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կասեցրել է կանխիկ դոլարի մատակարարումներն Իրաք և ռազմական համագործակցությունը 17:1422 Ապր, 2026
  • Ծանր դեպքեր չունենք, հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Բյուրեղավանի դեպքի մասին 17:0522 Ապր, 2026
  • Ախուրյան համայնքի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով 17:0322 Ապր, 2026
  • Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ․ վարչապետը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ 17:0122 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Կլիմայի փոփոխության հետևանքները ՀՀ-ում՝ աճող սպառնալիք. ՀՀ նախագահի ելույթը 17:0022 Ապր, 2026
  • Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երեք վարչական շրջաններում 16:5422 Ապր, 2026
  • Դելֆիում ԱԽ քարտուղարը Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը 16:4322 Ապր, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային 16:3722 Ապր, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2025-ին 4 մլրդ 784 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:2722 Ապր, 2026
  • Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմություն. Բյուրեղավանում մի քանի ժամում 30-ից ավելի կանչ է գրանցվել նույն գանգատներով 16:1822 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 16:1422 Ապր, 2026
  • Թեհրանը զգուշացնում է անհապաղ արձագանքի մասին ԱՄՆ-ի հարձակման դեպքում 16:0322 Ապր, 2026
  • Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կշարունակվեն դրական քայլերը. Բերսե 15:5222 Ապր, 2026
  • Հօգուտ պետության՝ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, շուրջ 13 միլիոն դրամ և շուրջ 5 հազար եվրո․ դատախազություն 15:4122 Ապր, 2026
  • Քննարկվել են ԱՍՀ նախարարության առաջնահերթություններին առնչվող հարցեր 15:3322 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Նոր Եդեսիա բնակավայրում. վարչապետ 15:2422 Ապր, 2026
  • World Vision-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ոլորտները․ հանդիպում ՇՄ նախարարությունում 15:2222 Ապր, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 15:1322 Ապր, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրաքի իրավապահ համակարգերի մոդելների առանձնահատկությունները 15:0522 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Տարակուսած ենք մի մտքից. ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին 15:0022 Ապր, 2026
  • Արագածավան բնակավայրի թիվ 1 նորակառույց դպրոցում հանդես եմ գալիս ելույթով. վարչապետ 14:5822 Ապր, 2026
  • Կիևը ձգտում է ստանալ ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկը, որը նրան շտապ անհրաժեշտ է. Reuters 14:5722 Ապր, 2026
  • Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում այցելել է Հերոսների հրապարակ 14:4822 Ապր, 2026
  • Նարեկ Մկրտչյանը GMF-ի քննարկմանը անդրադարձել է ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգին 14:3722 Ապր, 2026
  • Արագածավան բնակավայրում թիվ 1 միջնակարգ դպրոցը կառուցվել է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:2922 Ապր, 2026
  • Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր 14:2322 Ապր, 2026
  • Լինելով դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր՝ Հայաստանը արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների. Խաչատուրյանը՝ Աստանայում 14:1622 Ապր, 2026
  • ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Նյու Յորքում ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքները 14:0522 Ապր, 2026
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել 13:5622 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով 13:4722 Ապր, 2026
  • Կրթությունն այն կարևոր օղակն է, որը պետք է փոխի արդյունաբերության մեջ կանանց ներգրավվածությունը. Արաքսիա Սվաջյան 13:3822 Ապր, 2026
  • 2025-ի լավագույն մարմնամարզիկը. 18-ամյա Համլետի նվաճումները 13:2622 Ապր, 2026
  • Արագածոտն բնակավայրում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է դեղձի և կեռասի 10 հա ինտենսիվ այգի 13:1322 Ապր, 2026
  • Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Նազելի Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին 13:1322 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Նախատեսվում է մինչև 2033 թվականը «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցում 13:0022 Ապր, 2026
  • Երկրի օրվա շրջանակում՝ ծառատնկման լայնածավալ ծրագիր 12:5922 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 12 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 12:5222 Ապր, 2026
  • Վանաձորում ալրային հրուշակեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:4422 Ապր, 2026
  • Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 12:3622 Ապր, 2026
  • Աշտարակ – Փարպի - Ղազարավան 11,5 կմ երկարության ավտոճանապարհը հիմնանորոգվել է 12:3222 Ապր, 2026
  • Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ IATI ինֆորմատիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում 12:2622 Ապր, 2026
  • Թեհրանը հայտարարել է, որ չի խնդրել Վաշինգտոնին երկարաձգել հրադադարը 12:1922 Ապր, 2026
  • Նպատակ ունենք շենքերի տանիքները վերածել ժամանակակից լուծումներով կանաչ տարածքների. Փաշինյան 12:1322 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին 12:0722 Ապր, 2026
  • Նախատեսվում է 200 նոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսների և 71 նոր տրոլեյբուսների ձեռքբերում. Փաշինյան 12:0222 Ապր, 2026
  • ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով. Պետրոսյան 11:5722 Ապր, 2026
  • Իրանի կառավարությունում լուրջ պառակտում է. Թրամփ 11:4722 Ապր, 2026
  • Ալագյազ համայնքում կառուցվել է նոր մանկապարտեզ 11:4022 Ապր, 2026
  • Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան. Փաշինյան 11:3822 Ապր, 2026
  • Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 11:3022 Ապր, 2026
  • Երկու երկրի հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով. Հայաստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը 11:1922 Ապր, 2026
  • Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք 11:0822 Ապր, 2026
  • Օդանավակայանում համարյա թե այնպիսի խցանումներ են, ինչպես Երևանում պիկ ժամերին. Փաշինյանը՝ երկրորդ տերմինալի կառուցման մասին 10:5722 Ապր, 2026
  • Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին 10:4922 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին 10:3722 Ապր, 2026
  • Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ 10:2622 Ապր, 2026
  • Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է. վարչապետ 10:2622 Ապր, 2026
  • Այն քաղաքական ուժերն են ասում՝ ապօրինի գույքի վերադարձի տեմպը դանդաղ է, որոնց ներկայացուցիչներն անցնում են այդ գործընթացով․ մաֆիայի դեմ ենք պայքարում․ վարչապետ 10:1722 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | «Սյունիք» օդանավակայանը կդառնա միջազգային. վարչապետ | 22.04.2026 10:0022 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015