Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի ուղիղ եթերով քաղաքացիներին տեղեկացրել էր, որ Հայաստանը միջազգային վարկանիշերում նոր հաջողություններ է արձանագրել։ Օրինակ՝ «Ժողովրդավարության տարատեսակներ» (V-Dem) ինստիտուտի հրապարակած զեկույցում նշվել է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի աճին՝ Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019-ին։
Պարզվում է՝ Տնտեսական ազատության ցուցիչով էլ մեր տնտեսությունը «հիմնականում ազատ» է որակվում: Մուշեղ Իսախանյանի անդրադարձը: