• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ... 13:12
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատանքային օրենսդրության կարգավորումները
Հասարակություն
13:4323 Մար, 2020

Արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատանքային օրենսդրության կարգավորումները

Հաշվի առնելով, որ 2020 թ. մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել այդ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առկա բացերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ, տեղեկացնում ենք.

Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

  • ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն՝ արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը.
  • պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին՝ նրա գրավոր համաձայնությամբ, փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ՝ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:
  • Մյուս կողմից, Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել՝ առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
  • Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար չի վճարվում:
  • Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով:
  • Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:

​Այս և ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու հանգամանքով պայմանավորված՝ Աշխատանքային օրենսգրքի մի շարք այլ կարգավորումներում ևս որոշակի լրացումներ կատարելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և հրատապ ռեժիմով շրջանառության է դրվել Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծ: Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝

  • հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել.
  • հեռավար եղանակով աշխատանքերի կազմակերպումը և աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն և նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին.
  • այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․
  • այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, և հնարավոր չէ շարունակել աշխատանքները արտակարգ դրության ժամանակահատվածում, գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի ցանկության դեպքում վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը․
  • այն դեպքերում, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ներկայանալու աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել վարձատրություն առնվազն աշխատողի փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան
  • այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ տրամադրման ժամանակահատվածում, երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը աշխատանքի է ներկայացել ուշացումով կամ ոչ լրիվ աշխատանքային օրով, արգելել գործատուին իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը կամ կիրառել կարգապահական տույժ։ Այս դեպքերում, նախատեսել ամբողջական վարձատրություն։
  • նախատեսել դրույթ, որ արտակարգ դրության ժամանակ արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչև 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն։
  • անցումային դրույթներով նախատեսվելու է նաև, որ վերը թվարկված կարգավորումները տարածվելու են գործատուների և աշխատողների վրա սկսած 2020 թվականի մարտի 16-ից, երբ հայտարարվեց արտակարգ դրություն:

Հարկ է նշել, որ Նախագծով ներկայացված մի շարք առաջարկներ բխում են աշխատանքային օրենսգրքի հիմնական սկզբունքներից (3-րդ հոդված), մասնավորապես՝

  • յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը.
  • յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր:

Միաժամանակ, անդրադառնալով վերջին օրերին հնչած այն տեսակետին, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման մասով Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ տնաշխատների՝ աշխատանքի և վարձատրության հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 98-րդ հոդվածով, տեղեկացնում ենք, որ գործող կարգավորմամբ՝ աշխատանքի վայրը համարվում է աշխատանքային պայմանագրի էական պայման, որի փոփոխման դեպքում գործատուն պարտավոր է նախապես ծանուցել աշխատողին կախված նրա ստաժից համապատասխան օր առաջ (Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս): Հաշվի առնելով, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն պետք է արագ արձագանքի ստեղծված մարտահրավերներին և հնարավորության դեպքում աշխատանքները կազմակերպի հեռավար եղանակով, նախագծով առաջարկվում է, որ այս իրավիճակում հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն:

Ինչ վերաբերում է հեռավար աշխատանքի՝ Աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորված լինելուն, ապա նշենք, որ այդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ ի սկզբանե, աշխատանքի բնույթից ելնելով, գործատուի և աշխատողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր աշխատանքները տանից կատարելու վերաբերյալ:

Արտակարգ դրության պայմաններում ոչ թե կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ աշխատանքները հեռավար իրականացնելու համար, այլ ուղղակի փոփոխվում է աշխատանքի վայրը: Հետևաբար՝ ճիշտ չէ որևէ կերպ նույնականացնել տնաշխատների համար նախատեսված կարգավորումը հեռավար եղանակով աշխատանք կատարելու կարգավորման հետ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատողի և գործատուի միջև ծագած խնդիրնեըը իրավասու է լուծել համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակելու և պարզաբանումներ տրամադրելու շրջանակներում միայն: Նախարարությունը, իր լիազորութունների շրջանակներում, աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերութուններին միջամտելու իրավասություն չունի:

 

Դիտումների քանակ208
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 09.08.2026 20:0309 Օգս, 2026
  • Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարները կանխել են հնարավոր ծանր հետևանքները 19:2509 Օգս, 2026
  • Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել 17:5909 Օգս, 2026
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 16:4209 Օգս, 2026
  • ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:0609 Օգս, 2026
  • Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան 15:2709 Օգս, 2026
  • Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը 15:0409 Օգս, 2026
  • ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ 14:4509 Օգս, 2026
  • Երևանի Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:5609 Օգս, 2026
  • ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով 13:3409 Օգս, 2026
  • Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը 13:1209 Օգս, 2026
  • Արգամ Աբրահամյանը կալանավորվել է. ՔԿ 12:5009 Օգս, 2026
  • Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը 11:4209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3509 Օգս, 2026
  • Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները 11:3209 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 10:5409 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1009 Օգս, 2026
  • Արարատ գյուղի ամբուլատորիան հիմնանորոգվել և վերազինվել է 01:1009 Օգս, 2026
  • Շնող գետի ավազանի հնագիտական հետազոտություն 00:3909 Օգս, 2026
  • Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ 23:5808 Օգս, 2026
  • Հայտնի են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող 4-րդ բանակային խաղերի հաղթողները 23:2108 Օգս, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ-նախարար Ժասլան Մադիևին 22:5408 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել․ Լևոն Ազիզյան 22:2008 Օգս, 2026
  • 1-ին փուլում 500 մլն դոլար, 2-րդում՝ ավելի քան 4 մլրդ դոլարի ներդրում. Firebird AI գործարանի բացումը 21:5108 Օգս, 2026
  • ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում 21:2008 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱՄՆ և ՀՀ ղեկավարները վերահաստատել են TRIPP-ի կառուցումը սկսելու հաստատակամությունը 21:0008 Օգս, 2026
  • Դպրոց-մանկապարտեզի կառուցումից մինչև հուշարձանների վերականգնում. նշվում է Շինարարի օրը 20:5808 Օգս, 2026
  • Կերպարվեստի և նորաձևության յուրօրինակ հանդիպում 20:4908 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.08.2026 20:4308 Օգս, 2026
  • Զելենսկին Բելգրադում հանդիպել է Վուչիչի հետ 20:2908 Օգս, 2026
  • Սայաթ-Նովայի փողոցում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ ՓԾ 20:1808 Օգս, 2026
  • ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո 20:0508 Օգս, 2026
  • Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետը ներկա է եղել խաղերի փակման հանդիսավոր արարողությանը 19:5408 Օգս, 2026
  • Նախագահ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ 19:4508 Օգս, 2026
  • Սերբիան կաջակցի Ուկրաինային Եվրամիության ճանապարհին. Վուչիչ 19:3808 Օգս, 2026
  • Հրդեհի ահազանգ Սայաթ-Նովայի փողոցում. հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի 19:2708 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո 19:2208 Օգս, 2026
  • Հանդիսավոր միջոցառման ընթացքում պարգևները հանձնվեցին ուժային կառույցների մասնակցությամբ բանակային խաղերի մրցանակակիրներին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:1608 Օգս, 2026
  • Երիտասարդների բնապահպանական պահանջները 18:4308 Օգս, 2026
  • Գելենջիկի լողափերը կփակվեն օդային տագնապի ժամանակ. Բոգոդիստով 18:0608 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը 17:5508 Օգս, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է ակնկալում. Զելենսկի 17:2608 Օգս, 2026
  • Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում 17:0308 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. վարչապետի ուղերձը | 08.08.2026 17:0008 Օգս, 2026
  • Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ 16:4708 Օգս, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3208 Օգս, 2026
  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ 16:0908 Օգս, 2026
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015