Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի դատական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգի որոնման համակագի միջոցով:
Նշենք, որ փաստաբանը վարչապետից պահանջում է «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել»։ Գործի համարն է ԵԴ/10304/02/20: