Կորոնավիրուսի տարածումը ԱՀԿ կողմից համավարակ հայտարարելուց հետո արտասահմանում գտնվող չինացիները զանգվածաբար վերադառնում են Չինաստան: Երկրի քաղաքացիները համոզված են, որ իրենց հայրենիքում իրավիճակն արդեն կայուն է և քիչ վտանգավոր: Չինացիները վերադառնում են նաև այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի դեպքերը շատ են: Ընդհանուր առմամբ, Չինաստանում գրանցվել է ներմուծված վարակի 143 դեպք:
Անցյալ շաբաթ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին երկրում համաճարակի նվազման մասին: