Հոլիվուդյան հանրահայտ դերասան Թոմ Հենքսն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, ապաքինվելուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Ամուսինները վարակվել էին Ավստրալիայում նկարահանումների հրապարակում և կարանտինի մեջ էին Կանաչ մայրցամաքի Քուինզլենդ նահանգի հիվանդանոցում: Այժմ Թոմ Հենքսն ու կինը ինքնամեկուսացել են Ավստրալիայում վարձակալած տանը:
63-ամյա Թոմ Հենքսը առաջին հանրահայտ մարդն էր, որը վարակվել էր COVID-19 վարակով: Սակայն կան հայտնի մարզիկներ, դերասաններ ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուսի վարակը: