Կիրակի երեկոյան Մադրիդի բնակիչները ծափահարություններով իրենց երախտագիտությունն են հայտնել բժիշկներին, ովքեր ինքնանվիրումով աշխատում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «Կեցցե՛ն բժիշկները, կեցցե՛ Իսպանիան»,- բացականչել են մադրիդցիները:
Իսպանիայում կան գրեթե 8000 վարակված և 288 զոհ, մեծ մասը՝ Մադրիդում: Ամբողջ երկիրը կարանտինի մեջ է: Մարդիկ կարող են լքել իրենց տները միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: