Չնայած կորոնավիրուսին՝ մարտի 15-ին Ֆրանսիայում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունում առաջատարը հայկական ծագումով թեկնածու Ժաննա Բարսեղյանն է: Նա ստացել է ձայների 27,67%-ը:
Բարսեղյանը գլխավորում է «Եվրոպան, էկոլոգիան, կանաչները» ֆրանսիական կուսակցության ցուցակը: Ի դեպ, ընտրություններին մասնակցությունը չափազանց ցածր է եղել: