«Մար-ա-Լագոյում Բրազիլիայի պատվիրակության հետ ընթրիքից մեկ շաբաթ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից կորոնավիրուսի թեստ է հանձնել, և պատասխանը դարձյալ բացասական է: Սպիտակ տան ղեկավարն առողջ է»՝ նախագահի բժիշկ Շոն Քոնլիի հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը շաբաթ օրը սկսել է չափել Թրամփի հետ շփվողների, ինչպես նաև փոխնախագահ Մայք Փենսի ջերմությունը: