ՀՀ նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ Ս.Աֆյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով:
Նշենք, որ Սաշա Աֆյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի հատկանիշներով, այն է՝ զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, դրդելը կամ այն կազմակերպելը:
Սաշա Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2008-2013 թվականներին: