Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Իդլիբում «Գարնանային վահան» ռազմագործողությունների ժամանակ արաբական երկրի կառավարական ուժայինների շրջանում նոր կորուստների մասին:
«Գարնանային վահան» ռազմական գործողությունների ընթացքում վերջին 24 ժամում ոչնչացվել են Սիրիայի զինուժին պատկանող 4 տանկ, 5 հրետանային զենք, 3 հակատանկային զենք, 2 միավոր զրահամեքենա, 8 ռազմական մեքենա, վնասազերծվել է 184 սիրիացի զինվորական»:
Սիրիական կողմը դեռևս չի հաստատել Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը: