Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ անկանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ: Կենսաթոշակառուները ֆիզիկապես բանկ ներկայանալուխնդիրներ ունեն, և նախագիծն այդ խնդիրների լուծումն է առաջարկում:
«Նախատեսվում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց: Այսինքն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի Հայաստանում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով: Կարգն առաջարկվում է ուժի մեջ մցնել հրապարակման օրվանից 3 օր առաջ»,- ասաց Թանդիլյանը: