ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին:
«Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ, բժշկեա՛ զանձն քո»»:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքի արդյունավետությունը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ: Որոշումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու շրջանակներում»,- գրել էր Չավուշօղլուն՝ Twitter-ի իր միկրոբլոգում։