ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին ԱՄՆ պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որտեղ նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ելույթը, կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի օգնական Բրոք Բիերմանի հետ: Նույն օրը Վաշինգտոնի ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա կլինի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված մեծ համերգին:
Մարտի 6-ին Բրազիլիա այցի ընթացքում՝ այդ երկրի մայրաքաղաքում, Աննա Հակոբյանը կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյի հետ: Նույն օրը երեկոյան արդեն Սան Պաուլո քաղաքում Աննա Հակոբյանը կհանդիպի Բրազիլիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայայի հետ։
Մարտի 7-ին Բուենոս Այրեսում Աննա Հակոբյանը հանդիպում կունենա Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ: Նույն օրը երեկոյան վարչապետի տիկինը կվերադառնա Երևան։