• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
Կոպենհագենի սրտում տարածվում է ճապոնական շունչը. «Այլ լուրեր» Կոպենհագենի սրտում տարածվում է... 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:4902 Մար, 2020

Որևէ պարագայում խուճապ չպետք է լինի, և կառավարությունը պետք է դառնա դրա երաշխավորը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և կարանտինի մեջ գտնվող 31 անձ, որոնց բոլորի առողջությունը փաստացի նորմալ վիճակում է:

Ընդհանուր առմամբ իրականացվել է 120 լաբորատոր հետազոտություն, որից միայն 1-ն է դրական արդյունք ունեցել: Եվս 9 թեստ այսօր է իրականացվելու, որոնց պատասխանների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի հայտնի դառնալուն պես: Պետական սահմանի անցման կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է, Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են Առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ, Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց վերադարձը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի:

Նախարար Թորոսյանը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ջերմաչափումն իրականացնել նաև անհատապես:

Քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները և հետագա քայլերը: Առաջիկա անելիքների համատեքստում վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Նախ արձանագրենք, որ երեկվանից, բարեբախտաբար, իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք: Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է: Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստի պատասխանին, և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետև էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է, և առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ախտանշան, ընդհուպ ջերմություն չունի՝ կարճ ջերմություն է ունեցել, հետո այդ ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում:

«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում նույնպես որևէ մեկի մոտ ախտանշան ի հայտ չի եկել այս պահի դրությամբ, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում 3-4 կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են: Այսօր օրվա ընթացքում կհասցնենք, ըստ ամենայնի, 9 հոգուն թեստավորել: Եթե առաջին պատասխանը լինում է դրական, կրկնակի թեստավորում նույնպես արվում է, այսինքն՝ այս հարցերի վերջնական պատասխանները հանրությունը կիմանա կրկնակի թեստավորումից հետո, որպեսզի հանկարծ չճշտված տեղեկատվություն չտանք:

Հիմա այսօրվա որոշումների մասին. հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարևան և բարեկամ ժողովրդին և կառավարությանը:

Աշխատանքային խմբի կոչն է, խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Իտալիայի ուղղությամբ և նաև հնարավորինս սահմանափակել ուղևորությունները Թուրքիայի ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, իհարկե, Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, բոլորը անհրաժեշտ և հասու միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների, և՛ մեր այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունն այն է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է: Նախ այն հայրենակիցները, ովքեր որևէ ախտանշան չունեն, կրկին կոչ եմ անում խստիվ հետևել Առողջապահության  նախարարության արդեն հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել կրկնակի և եռակի զգոնությամբ անձնական հիգիենայի կանոնները, իսկ նրանց, ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկներ և սպասել պատասխաններին: Իհարկե, հիմա պարզ է, որ վերջին օրերին երևի նաև ահազանգերի թիվն ավելացել է, բայց, բարեբախտաբար, այդ ահազանգերից ոչ մեկը մինչև այս պահը չի հաստատվել որպես կորոնավիրուսով հիվանդացության դեպք:

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը: Այսօր արդեն աշխատանքային խումբը կպատրաստի Կառավարության որոշումը, Կառավարությունը հեռակա նիստով կընդունի այդ որոշումը, որպեսզի վաղվանից արդեն որոշումներն ուժի մեջ մտնեն: Գիտեք արդեն, որ որոշում է կայացվել, որ ուսումնական հաստատություններում մեկ շաբաթ արձակուրդ է, այսինքն՝ արձակուրդն առաջ է բերվում, և մենք շաբաթվա վերջում կտեսնենք՝ ինչ իրավիճակ է և, ըստ այդմ, ըստ անհրաժեշտության՝ կկայացնենք որոշումներ:

Գիտեմ, որ հարց է հնչելու, թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունները չենք փակում: Նախ հնարավոր չէ բոլոր ուղղություններով փակել, որովհետև դա նշանակում է ընդհանրապես 100 տոկոսով մեկուսանալ: Այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները և առավել ինտենսիվ աշխատանք կատարում ամենառիսկային ուղղությունների մասով: Ցավոք, գործնականում կորոնավիրուսը տարածված է ամենուր, և ժամանակակից աշխարհում հաղորդակցության ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի միջոցներ գոյություն ունեն: Մենք ուղղակի, ոչ թե, ցավոք, պետք է ասենք, որ ոչ թե սրանով երաշխավորում ենք հետագա տարածումը, այդ թվում՝ հայտնվելու դեպքերը, այլ պրոցեսը դարձնում ենք հնարավորինս կառավարելի, որ կարողանանք տիրապետել իրավիճակին և շարժընթացին:

Կխստացվեն միջոցառումները, այդ թվում՝ բեռնափոխադրումների մասով: Այսօր Պետական եկամուտների կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին, ըստ ամենայնի՝ որոշ բեռների համար կրկին կարվեն բացառություններ՝ ըստ անհրաժեշտության: Եվ մենք պետք է խնդրենք նաև, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխվելուց և այնտեղ բեռներ ներկրելուց: Հիմա մենք կարգավորումը կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա:

Սիրելի հայրենակիցներ, մենք քննարկեցինք նաև շուկայում առկա վիճակը: Չնայած կարծես թե դա կարճատև էր, բայց պետք չէ խանութներից խուճապային գնումներ անել: Ճիշտ է, մենք ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես, ամենակարևորը՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում: Հիմա նույնիսկ մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություն ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ: Բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում դիմակների համար, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են, հետևաբար նոր խմբաքանակները հայտնվելիս ենթադրում ենք, որ շուկայում գնի որոշակի բարձրացում կարձանագրվի:

Հաջորդը. անտիսեպտիկ միջոցների արտադրություն, բարեբախտաբար, Հայաստանում ունենք: Այդ բումը շաբաթ-լույս կիրակի օրը արձանագրվեց, և մեր արտադրողների համար դա պարզապես անսպասելի էր: Նրանք հավաստիացրել են, որ առաջիկա օրերին ամբողջ ծավալով արտադրություն տեղի կունենա, և շուկայի պահանջարկը կբավարարեն:

Հիմնական միջազգային և հայ հանրության, մեր բոլորիս արձանագրումը. այսօր միջազգային մամուլում այդպիսի տասնյակ վերնագրեր կան, կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է: Այսինքն՝ ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ դրա անունը լսելիս մարդկանց շրջանում առաջացնում է: Հիմա դպրոցներն արձակուրդում են, եկեք արձանագրենք՝ մի շաբաթ առաջ, մի շաբաթ հետո մեծ բան չի փոխվում: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրը այս իրավիճակի արձանագրմամբ պատասխանատվությամբ է վերաբերվում իր վարքին, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի ապրել բնականոն կյանքով՝ ուղղակի անձնական կարգապահության նկատմամբ ավելի մեծ ուշադրությամբ: Եվ մեզ համար, ճիշտն ասած, ոչ այնքան հաճելի որոշ սովորություններից հրաժարվելու իսկապես լավ առիթ է, ինչպես առողջապահության նախարարը կոչ արեց, համբուրվելով բարևելու պրակտիկան կարող ենք մեր իրականությունից դուրս բերել:

Ուրախալի է, որ մեր սոցիալական ցանցերում սկսել են ավելի ու ավելի շատ հումորով վերաբերվել կորոնավիրուսին: Իհարկե, հումորը՝ հումոր, բայց, մյուս կողմից, անլուրջ վերաբերվել նույնպես չի կարելի: Այո, դա հիվանդություն է, դա վտանգավոր հիվանդություն է, ինչպես բազմաթիվ վտանգավոր այլ հիվանդություններ, որոնցով մենք ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, ամեն շաբաթ տառապում ենք, և արձանագրենք, որ չենք բարձրաձայնում դրա մասին, որովհետև սովորական բան է դարձել՝ սովորական գրիպից ամեն տարի մենք մոտավորապես 10 մահացության դեպք ենք ունենում, դա միջին վիճակագրական ցուցանիշ է:

Եվ հետևաբար, մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում որևէ պարագայում խուճապ, խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն: Սրա համար կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը, և դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն: Սա ամենակարևոր արձանագրումն է: Էլի արձանագրում  ենք, որ մեր քաղաքացիները վստահում են միայն ու միայն  տեղեկատվությանը, որ տարածվում է կառավարության և պաշտոնական այլ մարմինների կողմից: Որևէ այլ աղբյուր կորոնավիրուսի մասին չի կարող լինել, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, պաշտոնական այլ մարմիններ: Հետևաբար, ապրում ենք մեր բնականոն կյանքով, աշխատում ենք մեր երկրի զարգացման օրակարգի վրա: Իմիջիայլոց ասեմ, Ծաղկաձորում խուճապի մասին լուրերը չափազանցված էին: Երեկ, ինչպես և խոստացել էի, մենք ընտանիքով երեկոն և գիշերն անց ենք կացրել Ծաղկաձորում, Առողջապահության նախարարը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, էլի պաշտոնյաներ: Ծաղկաձորում տուրիստներ կան, և շատ, ես մի քանի ռեստորաններ, սրճարաններ մտել եմ, շրջել եմ քաղաքով:

Այնպես որ, իսկապես եկեք վերաբերվենք հանգիստ, հանդարտ, իհարկե, զգոն, ուշադիր, հասկանալով, որ հիվանդությունը վտանգավոր է, բայց կառավարելի հիվանդություն է, և հույս ունենք, որ իրավիճակը չի սրվի: Էլի ուզում եմ ասել, որ մենք այսօր 9 կասկածելի դեպք ունենք, որ պետք է թեստավորենք: Այս 9-ից մեկ-երկուսը եթե նույնիսկ հաստատվեն, սրանով ապոկալիպտիկ եզրակացություններ պետք չէ անել, որովհետև մենք այս պահին ունենք հիվանդ, որը դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այդքան էլ հիվանդ չէ: Հույս ունենք, որ մենք առնվազն դե ֆակտո հիվանդների մասով հենց այս տրամադրությամբ էլ այս պրոցեսը կավարտենք:

Որևէ սահմանափակում այս պահին մտցնելու կարիք չկա, մարդիկ կարող են կինո հաճախել, թատրոն հաճախել, ծննդյան տարեդարձներ նշել և այլն, բայց այդ ընթացքում սովորականից ավելի շատ լվացվեն և ավելի ուշադիր լինեն, փռշտալիս թույլ չտան վիրուսների կամ բակտերիաների արտահոսքն արտաքին աշխարհ, մնացածը կառավարելի է»:

Դիտումների քանակ38
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով 16:4902 Մար, 2020 Մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով Սպորտ
  • Նիկոլ Փաշինյանը ամփոփում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստը 11:1102 Մար, 2020 Նիկոլ Փաշինյանը ամփոփում է կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստը
  • Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցներն ապահովված են ամեն ինչով. վարչապետ 01:0202 Մար, 2020 Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցներն ապահովված են ամեն ինչով. վարչապետ Հասարակություն
  • Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել 14:4401 Մար, 2020 Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015