ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթն ավարտվեց Սպիտակ տան ղեկավարի արդարացմամբ բոլոր մեղադրանքներով: Իսկ դա իր հերթին հանգեցրեց Թրամփի՝ որպես պետության ղեկավարի գործունեության բարձր գնահատականին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հարցումները ցույց տվեցին, որ կոռումպացված դեմոկրատ քաղաքական գործիչների կեղծ իմփիչմենթի շնորհիվ ես ստացել եմ վարկանիշի ամենաբարձր ցուցանիշը: Շնորհակալություն Նենսիին»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը: