Փոքրիկ էկրանով այս համակարգիչը հավաքել է Արթուրը: 10-ամյա արմթացին համեստ է՝ գլուխ գովել չի սիրում: Եվ չնայած դպրոցում դեռ ֆիզիկա չի սովորել, ինքնուրույն յուրացրել է շատ բաներ ու պնդում է, որ ամեն ինչն էլ հեշտ է պատրաստվում:
Արթուր Ստեփանյանի պատրաստած մյուս սարքն էլ անվտանգության հետ է կապված. կարելի է օգտագործել տագնապ հայտարարելու համար: Հիմա աշխատում է, որ հեռախոսին միացնի ու հավելվածով գործարկի:
Արմաթցիները որոշել են նաև Հնդկաստանում լաբորատորիա բացել: Ասում են՝ Հնդկաստանում էլ են ոգևորված: Մանրամասները՝ տեսանյութում: