Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը մանրամասներ է ներկայացրել Լիբանանում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ։ Գանդահարյանը հայտնել է, որ լիբանանահայ համայնքը մաս կազմելով ընդհանուր լիբանանյան հասարակության, կրում է տնտեսական ճգնաժամի բոլոր հետևանքները: