Ազգային ժողովում այսօր քննարկվել է պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի կողմից ներկայացված հանրաքվեի մասին ՀՀ Սահանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրել է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվել էր, որ ՀՀ քաղաքացիները ևս կարողանան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: «Նախատեսվում է, որ առնվազն 50 հազար ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի կարող են ԱԺ օրակարգ բերել որևէ նախաձեռնություն: Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքով նախատեսվեցին մանրամասները: Անցած տարիների ընթացքում երբևէ չի հաջողվել նման նախաձեռնություն բերել ԱԺ օրակարգ, որի պատճառները բազմաթիվ են: Օրենսդրական նախագիծը միտված է այդ պատճառների մի մասի լուծմանը»-նշել է Դանիելյանը:
Նախագծով առաջարկվում են իրավական կարգավորումներ, քանի որ, ըստ Դանիելյանի, դրանք բավական սահմանափակող են՝ սկսած 50.000 ստորագրությունը, որը սահմանադրության այնպիսի դրույթ է, որ միայն Հանրաքվեով ենթակա փոփոխության, մինչև նույն օրենքում սահմանված նախաձեռնություն ստեղծելու մարդկանց ստորագրությունների հավաքագրման համար նախատեսված օրերի քանակը: Դանիելյանը կարծում է, որ մեր քաղաքական մշակույթի մաս դեռ չի դարձել քաղաքացիների կողմից իրենց հուզող հարցերը ԱԺ օրակարգ բերելու հանգամանքը: Հանրաքավեի մասին օրենքով նախատեսված է ստորագրությունների հավաքագրման երկու ռեժիմ՝ ֆիզիկական ստորագրությունների հավաքագրում և էլեկտրոնային ստորագրության միջոցով: Կարծում է, որ մեծ թվով քաղաքացիներ պետք է էլեկտրոնային ստորագրությամբ կմիանան նախաձեռնությանը:
Նախագծով նախատեսվում է նախաձեռնող խմբի անդամների թվի կրճատման հետ կապված դրույթ, նախաձեռնության հետ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչարարության համար նախատեսված տևողության երկարացում, ստորագրությունների հավաքագրման համար նախատեսված օրերի քանակի երկարացում: Ներկայացված օրինագծով առաջարկվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազար: