Հայաստանը, 2019-ի Մարդու ազատության ինդեքսի
Human Freedom Index 2019- ի համաձայն, տարածաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ինդեքսը ներառում է անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատությունները:
Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ զբաղեցնքւմ է 41 դիրք: Հայաստանը երկրորդ տեղում է՝ 54 դիրք:
Ռուսաստանը 114-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 121-րդում, Թուրքիան՝ 122-րդում, Իրանը՝ 154-ում:
Ինդեքսում առաջին տեղերում են Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Հոնկոնգը, իսկ վերջինում՝ Եմենը (160), Վենեսուելան (161) և Սիրիան (162):
Ինդեքսը կազմվել է Ամերիկայի Կատո, Կանադայի Ֆրեյզերի ինստիտուտների և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հետ համագործակցությամբ: