Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում բերման է ենթարկվել 16 ցուցարար՝ իրավապահ մարմիններին չենթարկվելու և խուլիգանության համար: Այս մասին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:
Ընդդիմադիրներն ու նրանց համակիրները վաղ առավոտից բողոքի ակցիա են կազմակերպել՝ կապված գերագույն դատավորների ընտրության հարցով խորհրդարանում նախանշված քվեարկության հետ: Ավելի վաղ Վրաստանի առաջին ալիքը հայտնել էր, որ ոստիկանությունը ոչ թե բերման է ենթարկում, այլ՝ խորհրդարանի մատույցներից դուրս է բերում մարդկանց, որոնք խոչընդոտում են ավտոմեքենաների շարժը: