«Ոչ միայն ֆինանսապես մատչելի, նաև բժշկական ծառայությունները ֆիզիկապես հասանելի դարձնելու համար Հայաստանը գործակցում է հատկապես ՄԱԿ-ի հետ»,- այսօր Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օրվա առիթով հայտնել է առողջապահության փոխնախարար Լենա Անուշյանը:
2012-ից ՄԱԿ-ի հռչակած Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օրվա համար մինչև 2030 թվականը առողջապահական կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերը,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը: Հենց սրան է ուղղված նաև բժշկական ապահովագրության ծրագրի հայեցակարգը,- հայտնել է առողջապահության փոխնախարարը: