Իսրայելի գլխավոր դատախազությունը վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրել կաշառքի, խարդախության և վստահությունը չարաշահելու համար:
Ինքը՝ Նեթանյահուն, հերքում է բոլոր մեղադրանքները և դրանք անվանում է հեղաշրջման փորձ: Սա Իսրայելի գործող վարչապետի նկատմամբ առաջին մեղադրանքն է:
Մեղադրական եզրակացությունը կներկայացվի ոչ թե դատարան, այլ Քնեսետի (Խորհրդարանի) խոսնակին:
Պաշտոնապես, մինչև նոր կաբինետի ձևավորումը Նեթանյահուն շարունակում է մնալ անցումային կառավարության վարչապետ, և օրենքը չի պարտավորեցնում նրան հրաժարական տալ մեղադրանքներ ներկայացնելուց հետո էլ: