Լոռու մարզի Գուգարք համայնքի հանրակրթական դպրոցներից մեկում 3-րդ զորամիավորման սպաները՝ «Դասը վարում է սպան» ծրագրի շրջանակում անցկացրել են նախնական զինվորական պատրաստության պարապմունք:
Դպրոցի ավարտական դասարանի աշակերտների հետ սպաները զրուցել են զինվորական երդման խորհրդի, զինվորական կարգապահության և ԶՈՒ առօրյա գործունեության մասին: