• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ
Իրավունք
20:1719 Նմբ, 2019

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։ Ներկայացվում են որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։ 

Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Մեկ այլ դրվագով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Հայաստանի մանկատներից մեկի տնօրինությունը օգտագործել է մանկատանը գտնվող երեխայի ծնողի անունից դիմում՝ ուղղված մանկատան տնօրենին՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Նշված դիմումը ստորագրել են նաև մանկատան որոշ աշխատակիցներ՝ որպես հաստատում այն հանգամանքի, որ դիմումը գրվել է իրենց ներկայությամբ։ Այնուհետև դիմումը կնքվել է մանկատան տնօրենի կնիքով, և այդ փաստաթուղթն օգտագործվել է տվյալ երեխային որդեգրելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի ծնողը հայտնել է, որ ինքը երբևէ նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Ավելին՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այն օրը, որ գրվել է այդ դիմումը և թվագրվել, տվյալ ծնողը չի գտնվել ՀՀ տարածքում։

Ընդ որում, չունենալով որդեգրման գործընթացը կազմակերպելու կամ ուղղորդելու որևէ լիազորություն, օրենքի կոպիտ խախտմամբ, նախապես պայմանավորվելով ՀՀ-ում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հետ՝ մանկատների որոշ տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք կազմակերպել են նրանց հանդիպումը մանկատանը գտնվող երեխաների հետ, այնուհետև համաձայնություն գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում, հորդորել են երեխայի ծնողին գրել որդեգրման համաձայնություն տալու վերաբերյալ դիմում։

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության, որդեգրել ցանկացող որևէ անձ իրավունք չունի որդեգրման նպատակով տեսակցել որևէ երեխայի՝ մինչև ծնողի կողմից իր երեխայից հրաժարվելը և այդ երեխային, որպես որդեգրման ենթակա երեխա, հաշվառելը։ Ավելին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում, որպես որդեգրման ենթակա երեխա, հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո: Եվ այդ այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի մանկատների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած տնօրեններ, չունենալով որդեգրման բնագավառում ուղղորդելու կամ որդեգրումը կազմակերպելու որևէ գործառույթ, կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել իրենց մանկատանը գտնվող երեխայի որդեգրումը։

Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ մանկատան տնօրենը տևական ժամանակ հորդորել է մանկատանը գտնվող սաներից մեկի ծնողին՝ հրաժարվել իր երեխայից, դիմում գրել հրաժարվելու մասին և որդեգրման համաձայնություն տալ։ Ծնողից չստանալով համաձայնություն՝ տնօրենը սպառնացել է, որ կզրկի նրան ծնողական իրավունքից և կկազմակերպի երեխայի որդեգրումն առանց ծնողի համաձայնության, միաժամանակ՝ հայտնելով, որ այդ դեպքում ծնողը երբեք որևէ տեղեկություն չի կարող ստանալ երեխայի մասին։ Արդյունքում ձեռք է բերվել երեխայի որդեգրման համաձայնության մասին ծնողի գրավոր դիմումը, ինչից հետո կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումն արտերկիր։

Ի դեպ, այս փուլում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև օտարերկրյա մի շարք պետությունների իրավապահների հետ։

Մեկ այլ դեպքում՝ կրկին մանկատան տնօրեններից մեկը տևական ժամանակ համոզելով մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին՝ հրաժարվել իր երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունն այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանում։ Սակայն հայտնելով, որ երեխան պետք է որդեգրվի արտասահմանում, ինքն արդեն կազմակերպել է երեխայի և օտարերկրյա քաղաքացիների հանդիպումը և հորդորել է հրաժարվել երեխային Հայաստանում որդեգրելու մտքից։

Մեկ այլ դեպքում՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ մանկատան տնօրենն օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան՝ տրամադրելով սխալ տեղեկատվություն, որ նույնիսկ այդ դեպքում ծնողը պետք է տա գրավոր համաձայնություն՝ երեխայից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Հակառակ դեպքում իրենք չեն կարող նույնիսկ ժամանակավոր ընդունել երեխային։ Այդ կերպ ստանալով ծնողի համաձայնությունը՝ կարճ ժամանակ անց կազմակերպել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ասված է հաղորդագրության մեջ: 

Դիտումների քանակ112
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում 14:5718 Նմբ, 2019 Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ 10:5907 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Վարչապետը չեզոքացրել է անկլավների մասով մանիպուլյացիայի հնարավորությունը 10:0007 Սեպ, 2026
  • Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 09:4907 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի 09:2407 Սեպ, 2026
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015