Զբոսաշրջության կոմիտեի մշակած՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարությունում նշված է, որ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը վերջին հինգ տարում զգալի աճել է:
2013 թ. Հայաստանում 379 հյուրանոց է եղել, 2018-ին թիվը հասել է 600-ի: Նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեծ մասը կառուցվել է Երևանում և նրա մերձակայքում: Այսօր Հայաստանում կա միջազգային չափանիշներին համապատասխանող 13 հյուրանոց:
Հայաստանում հասանելի կացարանները ներառում են 1-5-աստղանի հյուրանոցներ, հյուրատներ, սպա և առողջարանային օբյեկտներ: