Սիրիայի Հալեպ նահանգում գործող երկրի երկրորդ խոշոր՝ Տիշրին հիդրոէլեկտրակայանն անցել է կառավարական ուժերի հսկողության տակ, ասում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը:
РИА Новости գործակալությունը հայտնում է, որ երկուշաբթի Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսելու է պարեկել այս ռազմավարական նշանակության օբյեկտի շուրջը գտնվող տարածքը:
Տիշրինի հէկը ռուս և սիրիացի ինժեներները կառուցել են Եփրատի վրա մոտ 20 տարի առաջ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ հէկը երկար ժամանակ ԻՊ-ի զինյալների հսկողության տակ էր:
Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերը Ռաքքա նահանգի Էթ Տաբկա քաղաքում գրավեցին երկրի ամենախոշոր հէկը: