Տավուշում վերականգնվում են ապօրինի հատումներից տուժած անտառներն ու այս անգամ ծառատունկի մասնակիցներն օրենքի պահապաններ են: Դիլիջան ազգային պարկում 20 հեկտարի վրա տնկվել է մոտ 1000 ծառ: Հարյուրից ավելի ոստիկաններ նաև ջուր են հասցրել տնկիներին: Անտառը պահպանելը բոլորիս գործն է՝ այս է եղել իրավապահների ուղերձը: