«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարում է ճանապարհային անվտանգության ուսուցման և հանրային իրազեկման ծառայությունների մատուցման մրցույթ։
Ծառայությունները ներառում են՝ ճանապարհային անվտանգության ուսուցման արդյունքների և հանրային իրազեկման քարոզարշավի նախագծում և իրականացում։ Ուսուցման և իրազեկման ծրագիրը նպատակ ունի բարելավել ճանապարհային անվտանգությանն առնչվող ուսանողների, ծնողների և ընդհանուր առմամբ դպրոցական անձնակազմի վարքագիծը:
Ծառայությունների մատուցումը ակնկալվում է սկսել 2020 թվականի հունվարին և ավարտել մայիսին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնելու հայտեր՝ նշված ծառայությունները մատուցելու նպատակով:
Հայտերը ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00-ը։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում՝ https://tpio.am/am/procurement/tenders