Հոկտեմբերի 1-ին վախճանվեց մեր ժամանակների մեծ արվեստագետներից մեկը՝ քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանը: Խորհրդային հավատաքննիչներից հալածված քանդակագործը տարիներ առաջ հեռացավ հայրենիքից, և հիմա նրա մեծարժեք ժառանգությունը Կանադայում է: Օրերս խորհրդարանում քննարկվել է նրա «Քայլող մարդը» քանդակի և ժառանգության ճակատագրի հարցը: