Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից Հայաստանի Կառավարությանը հանձնելու պաշտոնական արարողությունն է տեղի ունեցել: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը տեղեկացրել է, որ Արագածոտնը դառնում է վեցերորդ մարզը, որ օգտվում է ծրագրից: