Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի օդանավակայանում օդանավի առևանգման կեղծ ահազանգի պատճառով քաոսային իրավիճակ է ստեղծվել: Պատահական ահազանգից հետո օդանավակայանում սկսվել է անվտանգության խիստ միջոցառումների անցկացում: Մադրիդ թռիչք իրականացնող օդանավում սխալմամբ ակտիվացել է օդային փոխադրամիջոցի առևանգումն ազդարարող կոճակը: Օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ բոլոր ուղևորներն ապահով են ու սպասում են իրենց թռիչքին: