• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ընտանիքի խաթարմամբ խախտվում է երեխայի իրավունքը՝ մեծանալու իր հոր և մոր սիրո ներքո. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հասարակություն
15:3609 Հոկ, 2019

Ընտանիքի խաթարմամբ խախտվում է երեխայի իրավունքը՝ մեծանալու իր հոր և մոր սիրո ներքո. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ընտանիքի տարվա շրջանակում այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր աշխատանքն է սկսել «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Համաժողովին մասնակցում են Մայր Աթոռի միաբաններ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, պետական այրեր, գիտնականներ և հասարակական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Իռլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից և Ֆինլանդիայից:

Համաժողովը սկսվել է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունել է Մայր Աթոռի դիվանապետ, համաժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Ակնհայտ է, որ ընտանիքը առանցքային նշանակություն ունի Եկեղեցու առաքելության մեջ: Զորացնել քրիստոնեական ընտանիքները՝ նշանակում է ամրացնել Եկեղեցու հիմքերը և կենսագործել հզոր հայրենիքի ու բարոյապես առողջ ու կենսունակ հասարակություն կերտելու տեսիլքը»,- ընդգծել է Արշակ եպիսկոպոսը:

Այնուհետև համաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամն է փոխանցել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գերաշնորհ, հոգեշնորհ, արժանապատիվ հայրեր,

Մեծահարգ տիարք և տիկնայք,

Սիրելի ներկաներ,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Հայրապետական Մեր օրհնությունը: Ուրախ ենք այս ժողովին ձեր մասնակցության համար: Այսօրինակ համաժողովները, հավատում ենք, կարևոր նպաստ են բերելու ընտանիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման և հոգևոր ու բարոյական արժեհամակարգի անաղարտ պահպանության ու ամրապնդման գործում: Մեր գնահատանքն ենք բերում Ռուս Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչներին, ովքեր ընտանիքների հետ հովվական աշխատանքի իրենց փորձառությունը պիտի կիսեն մեզ հետ:

Արդի աշխարհում վտանգվում են ընտանիքի և նրա առաքելության մասին ընկալումները: Տարածում են գտնում ընտանիքի նվիրական գաղափարը աղճատող եզրույթներ և հասկացություններ, որոնք ներկայացվում են իբրև ժամանակակից կյանքի թելադրանքներ: Մտայնության ու բարքերի այսօրինակ այլափոխումը հաճախ քողարկվում է անհատի ազատության և իրավունքների լույսի ներքո՝ խեղաթյուրելով ընտանեկան կյանքի իրական արժեքն ու բացառիկությունը:

Եկեղեցու տեսակետները ընտանիքի վերաբերյալ հիմնված են ոչ թե մարդկային փոփոխվող կենսակերպի և մտայնությունների, այլ Աստծո կենարար խոսքի ու հայտնության վրա: Ընտանիքի մասին քրիստոնեական վարդապետությունը ձևավորվել է աստվածադիր օրենքի համաձայն՝ հաստատելով ամուսնության սրբությունն ու արժեքը (Եբր. ԺԳ 4): Սուրբ Գիրքը հստակ ընդգծում է ամուսնության և ընտանիքի նվիրականությունն ու նպատակները: Աստված ստեղծեց մեր նախածնողներ Ադամին և Եվային այր ու կին (Ծննդ. Ա 28): Տղամարդու և կնոջ միության սրբագործությամբ Տերն ընտանիքը դարձրեց նվիրական օջախ, որի հարկից ներս արարչագործությունն է շարունակվում: Եկեղեցին Սուրբ Պսակի խորհրդով օրհնում է ընտանիքի կազմությունը: Պսակադրության արարողությամբ հռչակվում է ընտանիքի անբաժանելի և անքակտելի միությունը, որը նվիրագործվում է աստվածային ներգործությամբ ու շնորհներով:

Ընտանիքի սրբության վերաբերյալ Եկեղեցու պատգամը մենք կարիքն ունենք հասցնելու յուրաքանչյուր անհատի սրտին և մտքին: Ընտանիքը Աստծո օրհնություն է և հիմքն ու մանրակերտը հասարակության, մարդկային ազնիվ ու վեհ հարաբերությունների: Ընտանիքը յուրօրինակ եկեղեցի է, որի հարկից ներս ծնողների սպասավորությամբ սկիզբ է առնում աստվածճանաչողության, տերունական պատգամների, օրինապահության, սիրո, նվիրվածության ճանապարհը: Ընտանեկան հոգածու միջավայրում է հասակ առնում երեխան, և նրա մտքում ու հոգում ձևավորվում է հասարակության անդամը լինելու գիտակցությունը: Ընտանիքի աստվածահաստատ պատկերի խաթարմամբ խախտվում է երեխայի իրավունքը՝ մեծանալու իր հոր և մոր սիրո ու դաստիարակության ներքո, նմանությամբ ավետարանական օրհնյալ ու նվիրական Սուրբ Ընտանիքի:

Ներկա ժամանակների լրջագույն մտահոգություններից է նաև ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որը զգալի թիվ է կազմում աշխարհում, ներառյալ մեր երկրում՝ Հայաստանում: Անհանգստացնող այս իրողության պատճառները տարբեր են՝ սոցիալական, տնտեսական, բարոյական, նաև տեխնոլոգիաներից կախվածությունը, որը վնասում է ընտանիքում միջանձնական հարաբերություններին: Այս մարտահրավերների համատեքստում Մենք կարևորում ենք համագործակցությունը պետության հետ՝ ի նպաստ ընտանիքների պահպանման ու ամրապնդման և առկա սպառնալիքների կանխարգելման: Հիրավի, ամուր և քրիստոնեական արժեհամակարգ կրող ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա:

Ընտանիքի առջև ծառացած հիմնախնդիրները վեր հանելու, անդրադարձ  կատարելու և հաղթահարելու տեսլականով մենք 2019 թվականը հռչակեցինք Ընտանիքի տարի, որպեսզի այդ առումով իրագործվեն առավել նպատակային քայլեր ու նախաձեռնություններ: Մեր Սուրբ Եկեղեցու հովիվները համայնքներում գնահատելի սպասավորություն են մատուցում ընտանիքների ամրության ու զորացման ուղղությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր: Մայր Աթոռի Միաբանական ժողովի մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կարիքավոր ընտանիքներին՝ բերելով իրենց օրհնությունն ու Եկեղեցու նյութական աջակցությունը: Մենք նույնպես մեր հանդիպումներում, մեր քարոզներում ու խոսքերում անդրադառնում ենք ընտանեկան խնդիրներին: Առաջիկա ամիսներին ծրագրում ենք նոր հանդիպումներ, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների հետ: Այս ծրագրերը շարունակական են, որոնց ընթացքը պիտի նշանավորվի ամավերջին ընտանիքների օրհնության հատուկ արարողությամբ:

Մեր մաղթանքն է, որ միջազգային այս համաժողովը՝ գումարված «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով, իր նպաստը բերի հասարակության մեջ ընտանիքի նվիրագործված ընկալման զորացմանը: Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բանախոսներին՝ աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր այս համաժողովը, Սուրբ Հոգու շնորհներով առաջնորդի մեզ և արդյունավորի ընտանիքների ամրապնդմանն ու անխաթար պահպանմանն ուղղված ջանքերը:

Բարի ընթացք համաժողովի աշխատանքներին: Թող մեր Տիրոջ շնորհները, սերն ու խաղաղությունը լինեն ողջ աշխարհի և մարդկության հետ այսօր և միշտ. ամեն», - ասել է Վեհափառ Հայրապետը:

Համաժողովին «Քրիստոնեական ընտանիք և ժամանակակից մարտահրավերներ» և «Եկեղեցու և պետության դերը քրիստոնեական ընտանիքի պահպանության և զորացման մեջ» թեմատիկ բաժանմամբ նիստերին բանախոսություններով հանդես կգան Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը («Ամուսնություն. միություն, թե՞ համակեցություն»), Վլադիկովկասի և Ալանիայի արքեպիսկոպոս, Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ Լեոնիդ արքեպիսկոպոս Գորբաչովը («Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի առիթով»), Իռլանդիայի Լիմերիկի եպիսկոպոս, Գրիգորյան համալսարանի դասախոս, ա.գ.դ. Բրենդան եպիսկոպոս Լեհին (««Դուբլին 2018 ընտանիքների համաշխարհային ժողով». Ընտանիքներին տրամադրված աջակցությունը արժեքների և ավանդույթների փոփոխվող աշխարհում»), Ավստրիայի Գրացի համալսարանի դասախոս, պ.գ.դ. Մարտին Կուգլերը («Ամուսնությունն ու ընտանիքը Եվրոպայում և Հայաստանում. Մարտահրավերներ քրիստոնյաների համար այսօրվա հանրային քննարկումներում»), Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դասախոս, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ս.գ.դ., պրոֆեսոր Ժան Տոշչենկոն («Ժամանակակից ընտանիքի պարադոքսները. Հույսեր և իրականություն»), ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինսիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը («Հայկական ընտանիքը դարաշրջանների շրջադարձին»):

Ընդմիջումից հետո համաժողովը շարունակել է իր աշխատանքը: Զեկույցներ են ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, ի.գ.թ. Արա Զոհրաբյանը («Ընտանիքը որպես սահմանադրական ինստիտուտ և ազգային արժեք»), Գևորգյան Հոգևոր Ճեմարանի դասախոս Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը («Ընտանիքը քրիստոնեական ընկալման և արդի գաղափարախոսությունների ու մարտահրավերների առջև»), «Ծնողական համառուսական դիմադրություն» ընտանիքի պաշտպանության համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Մամիկոնյանը (««Գլոբալիզմի» մարտահրավերը ընտանիքի և քրիստոնեական մշակույթի ինստիտուտի առջև: Պատասխան կլինի՞»), «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար, պ.գ.թ. Կարինե Եսայանը («Իրավական և քարոզչական ոլորտներում քրիստոնեական ընտանիքին և ազգային-հոգևոր արժեհամակարգին նետված արդի մարտահրավերները»), Ֆինլանդիայի Հելսինկիի համալսարանի դասախոս, ք.գ.դ Յոհան Բեկմանը («Ընտանիքը որպես այսօրվա լիբերալ արժեքների քրեական առանձնահատկություն») և իրավախորհրդատու, «Ազատության պաշտպանության» դաշինքի անդամ, ի.գ.դ. Ադինա Պորտարուն («Ամուսնությանն ու ընտանիքին ուղղված ժամանակակից իրավաբանական և քաղաքականության մարտահրավերները»):

Հոկտեմբերի 10-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նույն օրը երեկոյան` ժամը 17:00-ին, Ս. Գայանե վանքում կմասնակցեն Երեկոյան ժամերգության և ընտանիքների օրհնության արարողությանը:

 

Դիտումների քանակ12
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է կրոնական  միջազգային խոշորագույն կազմակերպության պատվավոր նախագահ 18:0904 Հոկ, 2019 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է կրոնական միջազգային խոշորագույն կազմակերպության պատվավոր նախագահ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015