Խորհրդարանը քննարկում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանն առաջարկել էին նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն դարձնել 63 հազար, սակայն կառավարությունը սահմանել է 68 հազար դրամ: Սրան զուգահեռ՝ կաճի նաև պետական պաշտոնյաների աշխատավարձը: