ՀՀ Կառավարությունից տեղեկացրել են, որ ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման համար 2020 թ. բյուջեով նախանշված է 124,4 մլրդ դրամ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցներին՝ միասին վերցրած, կամ 2018 և 2019 թվականներին հատկացվածը՝ միասին վերցված:
Մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրին կհատկացվի 52.4 մլրդ դրամ, իսկ Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար կտրվի է 9.2 մլրդ դրամ՝ 3 անգամ ավելի, քան 2019-ին: