ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար, ողջունեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ ուրախություն հայտնելով Երևանում դրա անցկացման կապակցությամբ:
«Ուրախ եմ ձեզ ողջունել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հերթական նիստում: Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք հնարավորությամբ՝ ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի: Մենք կրկնակի ուրախ ենք այսօր, քանի որ այս նիստին մասնակցելու են 2 երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետո ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասաց Փաշինյանը: