Երևանում ընթանում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը: Բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կարող է նաև էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց դառնալ, որը կմիավորի ԵԱՏՄ և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգերի շուկան: Վարչապետն առանցքային ոլորտներից մեկը համարել է եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացիան: «Իրանի, Վիետնամի, Չինաստանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Սերբիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի և այլ երկրների հետ համաձայնագրերի առաջիկա ստորագրումը ոչ միայն կամրապնդեն Միության տնտեսական ներուժը, այլև կընդլայնեն տրանսպորտային միջանցքների աշխարհագրությունը և մայրցամաքի տարանցիկ ներուժը»,- ասել է Փաշինյանը: