Նավթի համաշխարհային գներն այսօր նվազել են: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի՝ նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 0.6 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 56.07 դոլար: Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,96 տոկոսով՝ մինչև 62.14 դոլար՝ մեկ բարելի դիմաց: