Ռուսաստանի Կառավարության կողմից առաջիկայում Հայաստանին մոտ 20 մլն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի. այն օգտագործվելու է մարդասիրական ծրագրերի իրականացման համար։
«ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019 թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար»,- նշված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Մոտ 2,8 մլն դոլար էլ կտրամադրվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որը կուղղվի սահմանամերձ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։