Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ:
Կարլ Բադերն ընդգծել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը խորհրդարանների կարողությունները մեծացնելու և նոր մակարդակի հասցնելու գործում՝ ընտրողների հետ տարվող աշխատանքում և կրթական ծրագրերում:
Արարատ Միրզոյանը շեշտել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությունը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում Ավստրիայի դերակատարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ երկու երկրները խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման և խորհրդարանների կարողությունների զարգացման գործում համատեղ աշխատանքի հեռանկար ունեն: