Հանրային հեռուսատաընկերությունը 2018 թվականի դեկտեմբերի 29-31-ը սկսում է նախատոնական եթերը:
Հանրային հեռուստաընկերությունը 2018 թվականի դեկտեմբերի 29-ից մեկնարկում է իր նախատոնական եթերը: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան վերհիշել և վերապրել անցած տարիների արխիվացված տոնական թողարկումները, «Հայաստան ջան», «Երաժշտական փոստարկղ», «Երգ երգոց» հաղորդումները:
Դեկտեմբերի 31-ի առավոտյան հեռուստադիտողներին բարի լույս կմաղթի «Առավոտ լուսոն»՝ նախատոնական բարձր տրամադրությամբ, իսկ «Պատրաստենք միասինը» կբացահայտի նոր ճաշատեսակների գաղտնիքներ: «Լուրեր» լրատվական ծառայությունը անակնկալ կմատուցի իր հեռուստադիտողներին. հին տարվա ամփոփումը կներկայացվի շուրջ 60 րոպե տևողությամբ 21:00-ին:
Ժամը 22:30-ից եթերում կլինի նաև «Լավ երեկո» հաղորդաշարի տոնական թողարկումը: Տարվա ավարտն ու Նոր տարվա սկիզբը կազդարարվի 00:00-ին մյուզիքլով, որին կմասնակցեն Արսեն Գրիգորյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոնան, Սրբուկը, Սոնա Շահգելդյանը, Մարտա Կիրակոսյանը և այլ հայտնի ու սիրված կատարողներ: