Հայազգի գործարարը հողմակայան կառուցելու պլաններն է մշակում:
Տուրիզմ, էներգետիկա, անասնապահություն․ Հայաստանի հարավում ու Արցախում 10 միլիոն դոլարի ներդրում կատարած մոսկվաբնակ Վարուժան Իսունցն ասում է, որ հայրենիքի ու հայրենի Գորիսի հանդեպ սերն է ստիպել նրան՝ կապիտալը Հայաստան բերել: Սիսիանում ՀԷԿ է կառուցել, Գորիսում՝ հյուրանոց, Որոտանում էլ մեծ ֆերմա է հիմնել։ Հայազգի գործարարն արդեն հողմակայան կառուցելու պլաններ է մշակում: