Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի Հանրապետության պատվո շքանշանակիր է:
85 տարեկանում մահացել է օպերայի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն: Երգչուհին վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ ուներ ու գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Աշխարհահռչակ սոպրանոն ՄԱԿ-ի խաղաղության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան էր:
Կաբալյեյի բացահայտ հայամետ դիրքորոշման ու Արցախ կատարած այցերի հետևանքով Բաքուն գրանցել էր նրան տխրահռչակ սև ցուցակում: Երգչուհին ասել էր, որ իր համար պատիվ է այդ ցուցակում լինելը:
Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի Հանրապետության պատվո շքանշանակիր է: