Ընտրախախտումների վերաբերյալ 23 գործ են ստացել:
Քննչական վարչությունում ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ 23 գործ են ստացել, որոնք պարունակում են հանցագործության հատկանիշներ։ Վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին ու քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին: