2017-ին «Ելք» դաշինքի անդամները հանրապետականի շտաբի աղբամաններից հայտնաբերել էին աղմկահարույց փաստաթղթեր:
Հանրությանն առավել «Զիբիլիքս» անունով հայտնի գործով՝ մեղադրվում է 11 հոգի: 2017-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը «Ելք» դաշինքի անդամները հանրապետականի շտաբի աղբամաններից հայտնաբերել էին աղմկահարույց փաստաթղթեր: Կցել էին հանցագործության մասին հաղորդմանը և հանձնել դատախազություն: