Հայրիկ Մուրադյանը հետնորդների հսկայական բանակ է թողել:
Կամերային երաժշտության տանը ներկայացրել են Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուի 3-րդ վերահրատարակությունն ու նոր ձայնասկավառակը: Հայ երգի նվիրյալը մոռացությունից փրկել, օտար ազդեցություններից մաքրել ու հղկել է շուրջ 200 ժողովրդական երգ: