Սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի՝ 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի՝ 308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:
Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով ժամը 07:30-18:00 հորդորում ենք հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես՝ Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց:
Նախարարության լրատվական ծառայությունից «Արմենպրեսին» հայտնեցին, որ հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր և սպիտակ գույներով, քանի որ դա օդանավակայանների կողմից դրված պահանջն է: Ներկման աշխատանքների ավարտի հետ կապված հստակ ժամկետ այս պահին չկան: